ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Սոցիալ-հոգեբանական որձության խնդիր ունենք այսօր

Սոցիալ-հոգեբանական որձության խնդիր ունենք այսօր
22.01.2025 | 09:34

«Քուչի բազար» ասածը իրականում մեծ կարևորություն ունեցող երևույթ է, բայց այն ունի իրեն հատկացված վայրը՝ քուչեն, իրեն հատկացված ժամանակահատվածը՝ պատանի ու երիտասարդ տարիքը, իրեն համապատասխան գրագիտությունը՝ «պանյատը», որն էլ իր մեջ ամփոփում է հասարակության արժեքներն ու նորմերը:

Փորձը ցույց է տալիս, որ եթե տվյալ տարիքում ու տվյալ վայրում չես անցնում այս կենցաղային կարևոր «ինստիտուտով», այնուհետ ամբողջ կյանքում մնում ես էդ «բազարի» տակ:

Կենցաղային կյանքի ինստիտուտները ավելի կարևոր են, քան՝ բուհերն ու կոչումները, մարդը, որպես անհատ, ձևավորվում է հենց դրանք անցնելով, և այստեղ կարևոր չափորոշիչ կա՝ դրանք հստակ տարիքային պահանջներ ունեն:

Մեզ մոտ հիմա լուրջ խնդիր կա, էս «բազարը» տեղափոխվել է երկրի վերին ատյաններ, այն էլ՝ չափազանց անգրագետ, չափազանց անսկզբունք և չափազանց այլաբովանդակ միջավայրում՝ չափազանց չկայացած առանձնյակների մասնակցությամբ, որոնց կուրատորները անհատապես ավելի չկայացած են, քան՝ իրենց դիսիդենտները:

Հ.Գ. Կներեք, որ կին լինելով հանդերձ եմ արծարծում այս թեման, որովհետև, ինչպես ասում է մեզ բոլորիս հայտնի փայլուն և ազգանվեր հոգեբանը (անունն իր թույլտվությամբ կնշեմ)՝ սոցիալ-հոգեբանական որձության խնդիր ունենք այսօր:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 2145

Մեկնաբանություններ